Ամենահամեղ դեղամիջոցները
Բոլոր դեղամիջոցները չեն, որ ունեն տհաճ համ։ Կան այնպիսիները, որոնք, բացի իրենց օգտակար հատկություններից, նաև շատ համեղ են։
1. Մորու մուրաբա- Պայքարում է մրսածության և բարձր ջերմության դեմ։
Պարզվում է, որ մորու մեջ կա մեծ քանակությամբ սալիցիլաթթու, որը հանդիսանում է բնական ջերմիջեցնող և քրտնարտադրությանը նպաստող միջոց։
Բացի դրանից, մորու օշարակը հարուստ է A, E, PP և այլ վիտամիններով, բացում է ախորժակը և լավացնում է մաշկի գույնը։
2. Նարնջի հյութ- Այն շատ օգտակար է գրիպի, մրսածության ժամանակ, պահպանում է ուժերը և երիտասարդությունը դարձնում տևական:
Նարինջը հարուստ է վիտամին C-ով, կալցիումով, յոդով և ֆոլաթթվով։
Օրական 1 բաժակ նարնջի հյութը վիրուսային հիվանդությունների հիանալի կանխարգելիչ է։
3. Դդմի կուտ- Դդմի չորացրած կուտը ճիճվաթափության հոյակապ միջոց է։
Մի բուռ դդմի կուտը մանրացնել, ավելացնել 1թ/գ մեղր և խառնել, մինչև համասեռ զանգված դառնա։
Դեղահաբերի փոխարեն գործածելով այս շիլան՝ դուք նաև կվայելեք համեղ կերակուր։
4. Կիտրոն- Առավոտյան քաղցած փորին կերած մի քանի կտոր կիտրոնը կօգնի ձեզ հաջողությամբ պայքարել արթրիտի դեմ։
Հոդերի ցավերից տառապող մարդկանց, իհարկե, դժվար է հավատալ, որ սովորական կիտրոնը կարող է ազատել այդ ցավերից։
Կարելի է կիտրոնը թաթախել շաքարավազի կամ մեղրի մեջ, բայց ավելի լավ է կիտրոնն ուտել բնական տեսքով։
Այսպիսի բուժման 5-7 օրերից հետո արթրիտը նահանջում է։
5. Շոկոլադ- Շոկոլադը փրկում է դեպրեսիայից և մոռացկոտությունից։
Գիտնականները ենթադրում են, որ շոկոլադի պարբերաբար օգտագործումը լավացնում է հիշողությունը և վերացնում է քրոնիկ հոգնածության սինդրոմը։
Իհարկե, խոսքը սև շոկոլադի մասին է, որը բավականաչափ կակաո և կակաոյի յուղ է պարունակում։ Բայց եթե դուք մտահոգվում եք ձեր մաշկի առողջության համար, ապա պետք չէ շոկոլադ ուտելու չափն անցնել։
6. Մեղր- Մեղրն ամենազարմանալի մթերքն է։ Այն կատարյալ հզոր հակաօքսիդանտ է, որը դիմակայում է բջիջների ծերացմանը և օրգանիզմի թոշնելուն։
Սա երիտասարդության ամենաիսկական էլիքսիր է։
Հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ