Ֆրեդի Մերկուրիի կյանքի օրենքները
«Ինձ դուր չեն գալիս իմ ատամները, դրանք ցցված են: Ես դա կուղղեի, ուղղակի ձեռքերս չեն հասնում: Իսկ ընդհանուր առմամբ, ես իդեալական եմ»:
Բրիտանացի հայտնի երգիչ Ֆրեդի Մերկուրին (Freddie Mercury) հայտնի Queen խմբի մեներգիչն էր: Նրա հիթային կենսագրությանն են պատկանում այպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Seven Seas of Rhye», «Killer Queen», «Bohemian Rhapsody», «Somebody to Love», «We Are the Champions», «Crazy Little Thing Called Love»: Մերկուրին նաև հայտնի է իր հայտնի արտահայտություններով: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
1. «Ընդհանրապես ես պատրաստվում էի դառնալ նկարազարդող, բայց ուրախ եմ, որ փոշմանել եմ»:
2. «Ինը տարի անցկացրել եմ գիշերօթիկ դպրոցում և հազվադեպ եմ հանդիպել ծնողներիս: Հենց այդ պատճառով էլ ես սովոր եմ ինքս իմ հարցերը լուծել»:
3. «Երիտասարդ ժամանակ, երբ ես ընդհանրապես փող չունեի, ես քիչ-քիչ գումար էի տնտեսում, ասենք՝ 2 շաբաթ, իսկ հետո մեծ հաճույքով ամբողջը ծախսում էի մեկ օրում»:
4. «Մարդիկ շարունակում են սիրահարվել և բաժանվել, իսկ ես շարունակում եմ դրա մասին երգեր գրել»:
5. «Ռոդ Ստյուարտը, Էլթոն Ջոնը և ես պատրաստվում էինք հիմնել մի խումբ, որի անունը կլիներ «Մազեր, Քիթ և Ատամներ»՝ անվանված մեզանից յուրաքանչյուրի արտաքին տվյալներով: Բայց այդ խումբն այդպես էլ չստեղծվեց, որովհետև ոչ մի կերպ չէինք կարողանում որոշել բառերի հերթականությունը: Ես կարծում եմ, որ, իհարկե, առաջնային պետք է ատամները լինեն»:
6. «Ինչքան շատ խնդիրներ եմ ունենում, այնքան շատ երգեր եմ գրում»:
7. «Ժամանակակից արվեստը կնոջ նման է, չեք կարող դրանից հաճույք ստանալ, եթե փորձեք այն հասկանալ»:
8. «Լրատվամիջոցներն ինձ ատում են, և դա փոխադարձ է»:
9. «Ես ամեն օր փոփոխվում եմ քամելեոնի նման: Ես չեմ ցանկանում նույնը լինել ամեն օր»:
10. «Ցանկանում եմ մահից հետո դժոխք ընկնեմ: Միայն մտածեք այն հետաքրքիր մարդկանց մասին, ում այնտեղ կհանդիպեք, և դուք, անկասկած, նույնպես կցանկանաք այնտեղ հայտնվել»:
11. «Ես 70 տարեկան դառնալու ցանկություն բացարձակ չունեմ, դա այնքան ձանձրալի է»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը