«Ծափ տալու բան ես, արա, երկու երեխուս գլուխը կերել ես». Միջադեպ Վարդան Պետրոսյանի գործով նիստի ժամանակ

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննության ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Մարի Դոզեն հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա ասաց, թե չհասկացավ՝ ինչ նպատակի է ծառայել մեկ տարվա քննությունը: Նրա խոսքով՝ գրեթե ամեն շաբաթ եղել են դատական նիստեր, ինքը իր բացակայությամբ անցկացված դատական նիստերի արձանագրություններին ծանոթացել է, բայց մեկ տարի անց, ըստ նրա՝ մենք կարծես նույն ելման կետում ենք: Նա ասաց, որ որևէ տարբերություն չտեսավ մեղադրական եզրակացության և մեղադրողի ճառի մեջ: Մարի Դոզեն ասաց, որ տպավորություն է ստացել, որ այստեղ կատարվողն ամեն ինչ է՝ բացի արդարադատությունից:

Մարի Դոզեն հարց հնչեցրեց, թե մինչև երբ կարելի է պնդել, որ խախտումները էական չեն, երբ, օրինակ, մեղադրյալի ձեռքից խլել են գրիչը. «Եթե Վարդան Պետրոսյանն իսկապես մեղավոր լիներ, այդ ամենի կարիքը չէր լինի»: Նա նշեց, որ մեղադրաական ճառը լիովին դատարկ էր, այն ավելի շատ ուղղված էր պաշտպանին, քան Վարդան Պետրոսյանին:

«Այդ մեղադրական ճառով մեղադրում են Վարդան Պետրոսյանին պաշտպանվելու համար: Գիտեք՝միշտ էլ այդպես է, երբ ամբաստանյալին մեղադրելու բան չունես, հեշտությամբ թեքվում ես փաստաբանի կողմը և նրան ես սկսում մեղադրել: Եթե մի ճշմարտություն կա այս դատարանում, դա այն է, որ դատախազն ավելի շատ բան ունի, որում մեղադրում է Նիկոլայ Բաղդասարյանին, քան Վարդան Պետրոսյանին: Բայց դուք ոչ մի բանի չպատասխանեցիք, ոչ մի հարցի: Գիտեք դուք ձեզ այնպես եք պահում, կարծես կույր եք, ոչ մի բան չեք լսել, և այն դատարանի դահլիճում ներկա անձինք են լսում»,- ասաց նա:

«Զարհուրած եմ դատական այս ավերածությունների դաշտից»,- ասաց ֆրանսիացի փաստաբանը: Նա ասաց, որ հարց հնչեցերց, թե ինչո՞ւ մահվան ելքով որոշ պատահարների դեպքում մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում, մյուսները՝ ոչ. «Ինչո՞ւ է օրենքը կիրառվում և վատ է կիրառվում ոմանց նկատմամբ և չի կիրառվում մյուսների նկատմամբ: Ինչո՞ւ, օրինակ, մեկ այլ հայ դերասան, որը մեկ տարի առաջ մահվան ելքով այդպիսի վթարի մեջ է հայտնվել, փախուստի է դիմում մեկ տարվա ընթացքում, այնուհետև ձերբակալվում և գրավի դիմաց ազատ արձակվում: Նույն երկրի մասին է խոսքը»:

Փաստաբանի ելույթից հետո դատական նիստերի դահլիճում ներկաները սկսեցին ծափահարել, ինչը զայրացրեց գործով տուժող, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանին:

«Ծափ տալու բան ես, արա, երկու երեխուս գլուխը կերել ես»,- ասաց տուժող: Ապա դահլիճում նստածներից մեկին ասաց. «Աղջի, կտամ, գլուխդ կջարդեմ»:

«Թող սրանց ուղարկեն Բաքու, մի հատ էլ մեդալ տան»: «Մի հատ ասեմ էս համբալին, որ եկել էր, փող էր առաջարկում, որ մեղավորություն վեկալեմ»,- ասելով նադուրս եկավ դահլիճից:

Դատարանը սանկցիա կիրառեց տուժողի նկատմամբ, նա իր կնոջ և դստեր հետ հեռացավ դատական նիստերի դահլիճից:

Տեսանյութը՝ շուտով:

Տեսանյութեր

Լրահոս