Զինյալները Բենղազիում գրավել են Կենտրոնական բանկի մասնաճյուղը՝ տիրելով 100 միլիարդ դոլարի
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Լիբիայի կենտրոնական իշխանություններին չենթարկվող զինյալների խումբը Բենղազի քաղաքում գրավել են Լիբիայի Կենտրոնական բանկի մասնաճյուղը, որում գտնվել է երկրի արժութային պահուստների զգալի մասը՝ մոտ 100 միլիարդ դոլար:
Պաշտոնաթող գեներալ-մայոր Խալիֆ Հաֆթարին ենթարկվող զինյալների ջոկատները Բենղազիում գտնվող Լիբիայի Կենտրոնական բանկի մասնաճյուղի դեմ գրոհը սկսել են հունվարի 21-ին: Դրա հաջորդ օրը զինյալներն ամբողջովին իրենց վերահսկողության տակ են առել այն:
2013 թվականին Լիբիայի Կենտրոնական բանկը հայատարարել էր, որ 2011 թվականին պատերազմի սկսվելուց հետո երկրի արժութային պահուստները 321 միլիարդ դոլարից նվազել են մինչև 113 միլիարդ դոլարի: