Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին թոք-շոու չի վարի հեռուստաեթերում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կլինի GDS TV հեռուստաալիքի «2030» հասարակական-քաղաքական թոք-շոուի հյուրը և ոչ թե վարողը: Այս մասին հայտարարել է ծրագրի պրոդյուսեր Վասիլ Մագլապերիձեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե տվյալ թոք-շոուն վարելու է հենց Իվանիշվիլին, ով ամեն շաբաթ հեռուստաեթերում երեք փորձագետների հետ վերլուծել է ընթացիկ իրադարձությունները՝ հասարակությանն օգնելու համար առկա իրավիճակը:

Մագլապերիձեն հայտարարել է, որ ծրագիրը վարելու է Մակա Ցինցաձեն, իսկ Իվանիշվիլին մյուսների նման կլինի այդ ծրագրի հյուրը: Նա հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ եթեր դուրս կգա ծրագիրը. «Հաջողության դեպքում դա տեղի կունենա փետրվարին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս