Բաժիններ՝

Հուսով եմ, որ Աբխազիան կճանաչի ԴԺՀ-ը. Զախարչենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) Ալեքսանդր Զախարչենկոն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հույսեր ունեն, որ Աբխազիան կճանաչի ԴԺՀ-ը.

«Ներկայումս փորձելու ենք ճանաչման գործընթացում ներառել չճանաչված երկրներին: Արդեն իսկ պատվիրակություն ենք ուղարկել Աբխազիա, իսկ (Հարավային) Օսիան արդեն իսկ ճանաչել է մեզ (2014 թվականի նոյեմբերի վերջին):

Աբխազիայի պարագայում դա ժամանակի հարց է: Մեծ երազանք է մնում Կուբայի, Նիկարագուայի, Վենեսուելայի ու մյուսների կողմից ճանաչումը: Կարծում եմք, որ մենք կստանանք ճանաչում»:

Զախարչենկոն հավելել է, որ ԴԺՀ-ն Ուկրաինայի հետ հարևանային հարաբերություններ կհաստատի այն բանից հետո, ինչ Կիևի կողմից կստանա ճանաչում: Զախարչենկոն հայտարարել է, որ յուրաքանչյուր ժամ իրենք ավելի են հեռանում միմյանցից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս