
Ալա ֆեբեռ. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Անցած տարեվերջին Ա. Հովսեփյանի գյխավորած ՀՀ քննչական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարանին պատվիրել է «անձը հաստատող քարտեր» և վճարել է դրա դիմաց ավելի քան 10 հազար դոլար՝ յուրաքանչյուրի քարտի գինը մոտ 14 դոլար։
Քարտի նկարագրությունում նշված է, որ այն պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մոտ 5 սմ տրամագիծ, և պարփակված է բնական կաշվի պատյանի մեջ։ Մի խոսքով, շատ նման է ֆիլմերից հայտնի ԱՄՆ-ի «ֆեբեռիի ագենտների զնաչոկներին»։
Կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում: