Բաժիններ՝

Մաքսիմ Գալկինը Չարենց արտասանեց և երգեց «Երևանի սիրուն աղջիկ»-ը (տեսանյութ)

Այսօր Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի ունեցավ Մաքսիմ Գալկինի մենահամերգը, որի կազմակերպիչը «Forpostart prodaction» ընկերությունն էր, ի դեմս` հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով. տաղանդավոր ռուս արտիստի հումորային ներկայացումները հիացրել էին հանդիսատեսին, ով նրան ևս մեկ անգամ բացահայտեց թե որպես հումորիստ, թե որպես դերասան և երգիչ: Գալկինի ներկայացման մեջ տեղ էին գտել և քաղաքական հումորը, և ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների նմանակումները:

Ի դեպ, համերգային ծրագրի ավարտին Մաքսիմ Գալկինը արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունից մի քառյակ և կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» երգը:

Երգի կատարումը ներկայացնում ենք հեռախոսով արված տեսանյութում:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս