Բաժիններ՝

Ռուսաստանում պաշտոնյաների աշխատավարձի չափը կախված կլինի նրանց կատարած աշխատանքի արդյունավետությունից

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերը ուղղումներ կմտցվեն «Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքացիական ծառայության մասին» օրենքում, որոնք կհստակեցնեն պետծառայողների աշխատավարձի չափը՝ կախված նրանց կատարած աշխատանքի արդյունավետությունից:

Այս մասին հայտնել է Զբաղվածության ու սոցիալական ապահովության նախարարության մամլո ծառայությունը: Թերթի տվյալներով՝ յուրաքանչյուր գերատեսչություն կձևավորի սեփական ցուցանիշների ցուցակ, որոնք հաշվի կառնվեն պաշտոնյայի աշխատանքում:

Ներկայումս պետհիմնարկների մեծ մասում գոյհություն ունեն պաշտոնական կանոնակարգեր, որոնցում նշված են տարբեր կատեգորիայի աշխատակիցների կրթամակարդակի, հմտությունների, ունակությունների, պետծառայության փոձրի հանդեպ ներկայացվող պահանջները: Սակայն դրա հետ մեկտեղ պաշտոնյայի աշխատավարձը կախված չէ նրա աշխատանքի արդյունավետությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս