Չինացիները հափշտակել են ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների գծագրերը. Սնոուդեն
Mignews-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ չինացիներին հաջողվել է հափշտակել մեծ ծավալի տեխնիկական տեղեկատվություն՝ կապված հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչի ստեղծման հետ:
Չինացի փորձագետներն այժմ օգտվում են ստացված տվյալներից՝ սեփական մոդելի նոր կործանիչներ ստեղծելու համար: Չինացիներն ընդհանուր առմամբ հափշտակել են 50 տերաբայթ ծավալի տեղեկատվություն՝ ներառյալ ինքնաթիռի շարժչի մանրակրկիտ սխեմաները և այլն:
Այդ տեղեկություններն արդեն իսկ օգտագործվել են հինգերորդ սերնդի Chengdu J-20 և Shenyang J-31 չինական կործանիչների նախագծման ժամանակ, որոնք սպառնալիքի տակ են դնում օդում Արևմուտքի գերակայությունը: