Բան Կի Մունը կոչ է արել ամեն գնով խուսափել Ուկրաինայում իրավիճակի վատթարացումից
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարատուղար Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել Դոնեցկի օդանավակայանի շրջանում ռազմական գործողությունների էսկալացման կապակցությամբ, որն արդեն իսկ հանգեցրել է բազմաթիվ զոհերի և սպառնալիքի տակ է դրել հրադադարի մասին համաձայնագիրը:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Բան Կի Մունը պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղության գործընթացի վերսկսման ուղղությամբ բոլոր ջանքերին:
Մունը բոլոր կողմերին կոչ է արել կատարել Մինսկյան արձանագրության ու հուշագրի շրջանակներում իրենց պարատավորությունները և որպես առաջին քայլ՝ անհապաղ ու ամբողջովին դադարեցնել ռազմական գործողությունները: Բան Կի Մունը կոչ է արել ամեն գնով խուսափել իրավիճակի վատթարացումից: