Օբաման «պատերազմ է հայտարարել» ԱՄՆ-ում նավթ և գազ արտադրողներին. The Washington Times
Ամերիկյան The Washington Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «պատերազմ է հայտարարել» նավթի և գազի ամերիկացի արտադրողներին ու հարվածի տակ է դնում ինչպես ԱՄՆ-ի վառելիքա-էներգետիկ արդյունաբերությունը, այնպես էլ՝ շարքային քաղաքացիներին.
«Նախագահ Օբաման պատերազմ է սկսել, սակայն ոչ «Իսլամական պետություն» խմբավորման, Իրանի, ԿԺԴՀ-ի կամ արտաքին այլ սպառնալիքի դեմ: Պարոն Օբաման պատերազմ է հայտարարել նավթի ու բնական գազի ամերիկացի արտադրողներին:
ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանման գործակալությանը (EPA) պարտադրվել է մինչև 2025 թվականը 40-45 տոկոսով կրճատել նավթային ու գազային հանքավայրերից մեթանի արտանետումները»:
Թերթն ընդգծում է, որ որևէ ապացույց չկա, որ մեթանի արտանետումների կրճատումը որևէ օգուտ կտա բնապահպանությանը, մինչդեռ ամերիկացիները դրա համար հարկադրված կլինեն վճարել բարձր ու ավելորդ գին:
Թերթի հաշվարկներով՝ այդ սահմանափակումը վերջին հաշվով կհանգեցնի 600.000 աշխատատեղի կորստյան, և բացի այդ, յուրաքանչյուր ընտանիք հարկադրված կլինի էլեկտրաէներգիայի համար տարեկան միջին հաշվով վճարել հավելյալ ավելի քան 150 դոլար: