Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդն այսօր կքննարկի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը հանդիսանալու է այսօր Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի անդամ 28 երկրի արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեման: Այսօրվա հանդիպումը կլինի 2015 թվականին ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը:

Այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամլո ծառայությունը. «Ռուսաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունները կհանդիսանան Խորհրդի գլխավոր թեման: Նախարարներն աշխատանքը կսկսեն Ռուսաստանի վերաբերյալ ռազմավարական քննարկմամբ: Այդ քննարկումը կդառնա մարտին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների վերաբերյալ առաջիկա բանավեճերի նախապատրաստություն»:

Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարել էր, որ ԵՄ-ը կարող է մի շարք ոլորտներում և մասնավորապես առևտրի ոլորտում վերսկսել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում մի շարք զիջումների դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս