Սիրիայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 35 զինվորական
BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիայում առնվազն 35 զինվորական է զոհվել երկրի հյուսիս-արևմուտքում տրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով: Այսմասին հայտնել է Լոնդոնում բազավորված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR):
Վերջինիս հաղորդմամբ՝ վատ եղանակի ու ուժգին մառախուղի պատճառով ինքնաթիռն Իդլիբի նահանգում բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդագծերի: Սիրիական պետական ԶԼՄ-ները հաստատել են ինքնաթիռի կործանման փաստը:
Սակայն «Ալ-Քաիդայի» սիրիական թևի զինյալները պնդում են, թե ինքնաթիռը կործանել են հենց իրենք: