Վրացական շուկայում ռուսական ներդրումների աճը բխում է Վրաստանի շահերից. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական շուկայում ռուսական ներդրումների աճը, ինչպես նաև Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ավիաչվերթների թվի մեծացումը բխում է Վրաստանի շահերից:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Սրանից առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությունը 2014 թվականի փաստաթղթի պատճեններ էր տարածել, որոնցում խոսք է գնում երկու երկրների միջև յուրաքանչյուր կողմի համար առանց սահմանափակումների կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման համար:

Աբաշիձեն հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իրենց ձևաչափի շրջանակներում. «Երկխոսության մեկնարկից ես մշտապես հայատարարել եմ, որ մենք քննարկում են առևտրային հարաբերություններն ու տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցը, որոնցից մեկն էլ առնչվել է կանոնավոր չվերթների վերականգնմանը:

Մենք շահագրգռված ենք, որ լիենն հնարավորինս շատ չվերթներ: Դա կհանգեցնի ավաիատոմսերի գնանկման, զբոսաշրջիկների թվաքանակի մեծացմանը: Վրացական շուկայում ռուսական ընկերությունների թվի աճը կնպաստի երկրի զարգացմանը: Ես դեմ չեմ, որ ռուսական ներդրումները Վրաստանում կատարվեն օրինական ճանապարհով: Ընդհակառակը, դա շատ լավ է»:

Տեսանյութեր

Լրահոս