![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_2a0840dc78b09ebb649f85a7bdfb508b.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Մերկելը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև երկրի արևելքում հրադադարի ռեժիմի հարցը.
«Անհրաժեշտ է պայմանավորվել Դոնբասի տնտեսական վերականգնման, և ընդհանրապես այդ տարածքներում (ԴԺՀ և ԼԺՀ) նորմալ կենսագործունեության վերականգնման, այդ հռչակված հանրապետությունների ու Ուկրաինայի մնացյալ տարածքի միջև տնտեսական կապերի հաստատման, ինչպես նաև քաղաքական գործընթացի համար պայմաններ ստեղծելու շուրջ»: