Բաժիններ՝

Այս տարի Թուրքիայում կանցկացվի թուրք-ադրբեջանական համատեղ երկու զորավարժություն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ երկու համատեղ զորավարժություն է անցկացվելու Թուրքիայում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը:

Խոսքը գնում է «Ըշըք-2015» և «Անատոլիական արծիվներ-2015» զորավարժությունների մասին: Զորավարժությունները միտված են լինելու երկու երկրների զինծառայողների համատեղ գործողությունների հնարավորությունների մեծացմանը:

Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք ազգային զորավարժությունների: Երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ վճռվել է ընդլայնել ռազմական ոլորտում համագործակցությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս