Ադրբեջանցիները «Օդնոկլասնիկի» սոցցանցում ստեղծե՞լ են Վալերի Պերմյակովի կեղծ էջը
Ռուսական Zabinfo կայքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք «Օդնոկլասնիկի» սոցցանցում ստեղծել են Վալերի Պերմյակովի կեղծ էջը, ով մեղադրվում է Գյումրիում 6 մարդ սպանելու մեջ:
Էջը ստեղծելիս այդ անձինք օգտագործել են Պերմյակովի էջը, սակայն դրա հետ մեկտեղ փոխել են ազգանունը, տարիքը ու գտնվելու վայրը: Էջում կանոնավորապես հայտնվում են գրառումներ ու մեկնաբանություններ, որոնցում բացասական վերաբերմունք է հայտնվում հայ ժողովրդին:
Էջում նշված է, որ 24-ամյա Վալերի Պերիմյակովը բնակվում է «Ռուսաստանում՝ Իրավանում»: Այնտեղ գրառումներ կան հայերենով ու ադրբեջաներով, որոնց հրապարակումը սկսվել է հունվարի 12-ից, երբ Պերմյակովը Գյումրիում իրականացրեց սպանությունները:
Հիշեցնենք, որ ադրբեջաներով Երևան բառը ստացվում է İrəvan (Իրավան): Ելնելով դրանից և հակահայկական գրառումներից՝ կարելի է ենթադրել, թե ովքեր են Պերմյակովի կեղծ էջի հեղինակները: