Մերկելը բացառել է Բավարիայում կայանալիք G7-ի գագաթաժողովին Պուտինի մասնակցելը
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չկա որևէ հնարավորություն, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրվի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հաջորդ նիստին:
Մերկելը, ով ընդունելու է այդ գագաթաժողովը, հայտարարել է. «G7-ն ու նախկին G8-ը մշտապես ընկալվել են որպես արժեքների վրա հենված ընկերակցություն: Ղրիմի բռնակցումը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում է, Ուկրաինայի արևելքի դեպքերն այդ ընդհանուր արժեքների լուրջ խախտումներ են:
Ահա թե ինչու ներկա պահին չկա որևէ հնարավորություն, որ Պուտինը կարող է հրավիրվել հունիսին Բավարիայում կայանալիք G7-ի գագաթաժողովին: Եվրոպան չի կարող քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը, քանի դեռ այժմեական են մնում դրանց սահմանման պատճառները: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ դրանք պահպանվում են»: