Թուրքիայում դատախազությունը քրեական գործ է հարուցել Charlie Hebdo-ի ծաղրանկարներն արտատպած թերթի դեմ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Cumhuriyet թերթի դեմ՝ կապված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի նյութերը հրատարակելու փաստի հետ:
Սկզբնական շրջանում Cumhuriyet-ը պատրաստվում էր ամբողջովին արտատպել ֆրանսիական պարբերականի համարը, սակայն ավելի ուշ որոշվեց դա անել մասնակի: Մասնավորապես, թերթը հրաժարվեց Charlie Hebdo-ի վերջին համարի շապիկին պատկերված Մուհամմեդ մարգարեի վերջին ծաղրանկարի բնօրինակը հրապարակելուց:
Եվ այնուամենայնիվ, Cumhuriyet թերթի երկու սյունակագիրներն իրենց հոդվածներում օգտագործել են ծաղրանկարի փոքրացված պատճենը: Դրանից հետո սյունակագիրները կանչվել են Ստամբուլի դատախազություն:
Մեղադրանքներ են ներկայացվել Թուրքիայի ՔՕ 216-րդ հոդվածով (հասարակական թշնամանք հրահրել): Դա տեղի է ունեցավ այն բանից ժամեր անց, ինչ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտեց Charlie Hebdo-ի ծաղրանկարների արտատպումը: Բացի այդ, Cumhuriyet թերթի խմբագրությունը սկսել է սպառնալիքներ ստանալ: