«Հայերը կպահանջեն դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանից. Շոյգուն դրա՞ն է ուզում հասնել». Նեմցովն անդրադարձել է Գյումրիի դեպքերին
ՌԴ նախկին փոխվարչապետ, ներկայումս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրիի դեպքերին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պուտինյան քարոզչությունը` հատկապես հեռուստաալիքները, այս օրերին շրջանցում են Գյումրիում կատարվածը: Նեմցովն արդարացի է համարում գյումրեցիների պահանջը՝ հանձնել հանցագործության մեջ մեղադրվող զինծառայող Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին: «Դա ճիշտ է: Ի վերջո, հայերը կպահանջեն Հայաստանից դուրս բերել 102-րդ ռազմաբազան: Շոյգուն դրա՞ն է ուզում հասնել»,- գրել է Նեմցովը: