
Նավթի գները վերջին մոտ 30 տարում առաջին անգամ անկում են ապրում 8-րդ շաբաթն անընդմեջ. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն արդեն 8-րդ անընդմեջ շաբաթն է, ինչ անկում են ապրում: Դա աննախադեպ իրադարձություն է՝ սկսած 1986 թվականի մարտից:
Brent տիպի մեկ բարել նավթի գինը կազմում է 48.5 դոլար, իսկ WTI տիպի նավթի գինը՝ 47 դոլար: Ընդ որում՝ դեռևս նախորդ շաբաթ Brent-ի գինը կազմել է 50 դոլար, իսկ WTI-ի գինը՝ 47.5 դոլար: Վերլուծաբանները կարծում են, որ այս տարի պետք չէ հույսեր կապել նավթի գների բարձրացման հետ: