Ազատության հրապարակից բերման ենթարկված անձանցից 2-ի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Ոստիկանություն
Երևանի Ազատության հրապարակից երեկ ոստիկանության բաժին է տարվել 38 անձ, որոնցից երկուսի մոտ ատրճանակ է հայտնաբերվել: Այս մասին 168.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանություն հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նրանց խոսքով՝ Գյումրիից ոստիկանության բաժիններ տարվել է 21 անձ, որոնցից 19-ի նկատմամբ վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմվել:
Հիշեցնենք, որ երեկ ակցիաներ են տեղի ունեցել թե Գյումրիում, թե Երևանի Ազատության հրապարակում: Գյումրիում ակցիան ուղեկցվել է ոստիկանների և քաղաքացիների միջև, ինչի արդյունքում մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց: