Բաժիններ՝

Մինչև 2020 թվականը Թուրքիայում մեր ներդրումների ծավալը կհասնի 20 միլիարդ դոլարի. Իլհամ Ալիև

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ հիանալի համագործակցում են տնտեսական ոլորտում.

«Վերջին տարիներին Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ներդրել Թուրքիայում, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանում: Մինչև 2020 թվականը Թուրքիայում ադրբեջանական ներդրումների ծավալը կհասնի 20 միլիարդ դոլարի: Թուրքական ընկերությունները հաջողությամբ աշխատում են Ադրբեջանում և իրագործում են 10 միլիարդ դոլարի նախագծեր»:

Ալիևն ընդգծել է, որ «Հարավային գազային միջացնքի» նախագծի իրագործումն անպայմանորեն էլ ավելի կխորացնի երկու երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում: Ալիևը վստահություն է հայտնել, որ սահմանված ժամկետում կավարտվի TANAP գազատարի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցումը՝ հավելելով, որ այդ նախագծերն ունեն ռազմավարական նշանակություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031