Բաժիններ՝

Ցեղասպանություն վերապրած հայերը հատկապես զգայուն են նմանատիպ իրավիճակների հանդեպ. Դենիս Դվորնիկովը՝ Գյումրիի դեպքերի մասին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը մեկնաբանել է հունվարի 12-ին Գյումրիում գրանցված ողբերգական դեպքերն ու դրանց հաջորդած զարգացումները.

«Ցեղասպանություն վերապրած հայերը հատկապես զգայուն են նմանատիպ իրավիճակների հանդեպ: Մարդիկ փողոցներ դուրս կգային անգամ եթե կասկածյալը լիներ հայկական իրավապահ համակարգում: Ընտանեկան ուժեղ ավանդույթներով մարդկանց համար նման պատմությունները հատկապես զգայուն են»:

Դվորնիկովը կարծիք է հայտնել, որ իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե որքան թափանցիկ կանցկացվի հետաքննությունը. «Ամեն ինչ պետք է լինի առավելագույն թափանցիկ, որպեսզի մեր դատական մեքենան խորհրդային սովորույթով չդառնա փակ:

Հասկանալի է, որ կա ռազմական դատարանների յուրահատկություն, սակայն պետք է հաղթահարես ինքդ քեզ ու ցույց տաս, որ ողջ տեղեկատվությունը կլինի մատչելի: Եվ բնականաբար ցանկալի է, որ դա տեղի ունենա Հայաստանի տարածքում: Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը մեր հարաբերությունները շրջել է այնպես, որ Հայաստանը ներկայումս մեր դաշնակիցն է:

Եվ այնուամենայնիվ, այստեղ առկա է քաղաքական գործիչների, ուժերի լուրջ շերտ, որը տարբեր պատճառներով շատ բարեհաճ տրամադրված չէ Ռուսաստանի հանդեպ: Նրանց համար սա հավելյալ առիթ է՝ մարդկանց զգացմունքների վրա խաղալու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս