
ԱՄՆ-ը 2015 թվականին կնշի Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը. Մարի Հարֆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինա ու Գերմանիա ԽՍՀՄ-ի ներխուժելու մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի արած հայտարարությունը:
Հարֆը հայտարարել է, որ տեղյակ չէ այդ հայտարարությունից. «Ինչ վերաբերում է Ուկրաինայի վարչապետի նշված հայտարարությանը, ապա ես չեմ տեսել դա, ինչի համար էլ չեմ ցանկանում մեկնաբանել դա: Բոլորը տեղյակ են պատմական դեպքերի մասին»:
Հարֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պլանավորում է 2015 թվականին նշել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը: Հարֆը հիշեցրել է, որ 2014 թվականին նշվել է Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակը: Հարֆի խոսքերով՝ ԱՄՆ-ը հիշում է ֆաշիզմի դեմ պայքարում Խորհրդային միության դերի մասին: