
Մերկելը սխալմամբ հայտարարել է, որ հակասեմականությունը Գերմանիայի քաղաքացիական պարտքն է

Rheinische post թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում սխալմամբ հայտարարել է, որ հակասեմականությունը Գերմանիայի քաղաքացիական պարտքն է:
Բունդեսթագի առջև ունեցած ելույթում Մերկելը հայտարարել է. «Հակասեմականությունը մեր կառավարական ու քաղաքացիական պարտքն է: Դա նաև վերաբերում է մզկիթների վրա հարձակումներին»:
Մերկելի այս սայթաքումը գլխիվայր շրջել է նրա հայտարարության իմաստը: Ելույթի ճիշտ տարբերակում ընդգծվում է, որ Գերմանիայում տեղ չունի հրեաների ու մուսուլմանների հանդեպ ատելությունը: Մերկելը երեկ հայտարարել է, որ Գերմանիայի մուսուլմաններին վերցնում է իր պաշտպանության ներքո: