Հարավսլավիայի դիկտատորի գաղտնի բունկերը (լուսանկարներ)
1950-ականների սկզբներին Հարավսլավիայի նախկին առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոն հրամայեց կառուցել գաղտնի բունկեր, որը պետք է իշխող վարչակազմին պաշտպաներ ատոմային ատոմային հարձակումից։ Ատոմային ապաստարանի շինարարությունը տևեց 26 տարի և արժեցավ 4.5 միլիարդ դոլար։
Բունկերը կառուցված է 280 մետր խորության վրա և կարող է 2 տարի ավտոնոմ կենսական պայմաններ ապահովել 200 հոգու համար։
Ապաստարանը գտնվում է Կոնյից փոքրիկ քաղաքի մոտակայքում՝ ժամանակակից Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում։ 2011 թվականին երկրի ապառազմականացման ծրագրի շրջանակներում երկրի կառավարությունը բունկերը վերածեց պատկերասրահի՝ ժամանակակից նկարիչների համար։

Այս շինության դարպասի ետևում է գտնվում սառը պատերազմի ժամանակների գաղտնի թաքստոցը

Մուտքը գտնվում է երեք ծանր մետաղական դռների ետևում, որոնցից յուրաքանչյուրն ունի 1 մետր հաստություն

Դեպի թաքստոց տանող թունելը
Բունկերն ունի էներգամատակարարման, օդի և ջրի մատակարարման սեփական համակարգերը։

Վառելիքային բաքերը, որոնցից յուրաքանչյուրն ունի 50 տոննա տարողություն

Հեռահաղորդակցության բաշխիչ վահանակները

Էլեկտրաէներգիայի համակարգը

Օդի որակը ստուգելու համար նախատեսված սարքավորումներ

5 գեներատորներից մեկը
Բունկերը կազմված է 12 առանձին բլոկերից և ունի 6500քմ ընդհանուր մակերես։ Ունի մոտ 100 ննջասենյակ, ինչպես նաև՝ գրասենյակներ և կոնֆերենց-սրահներ։

Խորհրդակցությունների սրահը

Հեռախոսներ և ֆաքսեր՝ օպերատիվ կապի համար

Գրասենյակ՝ հանդիպումների և ժողովների համար

Ննջասենյակներից մեկը

Սանհանգույցը

Տիտոյի աշխատանքային սենյակը՝ իր սեփական դիմանկարով

Տիտոյի սենյակը՝ սեփական սանհանգույցով
Բունկերի կառուցումը պետական գաղտնիք էր, և դրա մասին տեղեկատվությունը հրապարակվեց Տիտոյի մահվանից 10 տարի անց՝ 1990 թվականին։

