Բաժիններ՝

Որոշվել է Չեչնիայի տարածքը բաժանել հակաահաբեկչական երեք հատվածի. Կադիրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ որոշվել է Չեչնիան բաժանել երեք մասի, որոնցից յուրաքանչյուրում հանցավոր խմբերի որոնման ու չեզոքացման համար պատասխանատվություն կկրի կոնկրետ ուժային-ղեկավարը, որին կաջակցեն համապատասխան շրջանի բոլոր պաշտոնյաները:

Կադիրովն այս մասին հայտարարել է երեկ՝ շրջանի ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ. «Կարևոր է հատկապես երիտասարդության շրջանում բացատրական աշխատանքներ տանելը: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին խաբեն ու իրենց նպատակների համար օգտագործեն ահաբեկիչներն ու ծայրահեղականները»:

Հունվարի սկզբին Կադիրովը հայտարարել էր, որ Չեչնիայի իշխանությունները որոշել են կիրառել նոր մարտավարություն՝ հանցավոր խմբերի մնացորդները չեզոքացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031