Բաժիններ՝

Դեմիրթաշը հայտարարել է, որ քրդամետ կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի համամասնական ընտրակարգով

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Habertürk TV-ի եթերում հայտարարել է, որ երկրում անցկացված հարցումները վկայել են, որ ԺԴԿ-ի վարկանիշը կազմում է 9.5 տոկոս:

Դեմիրթաշն ընդգծել է, որ ԺԴԿ-ն բնականաբար ձգտում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել համամասնական ընտրակարգով: Դեմիրթաշն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ իրենք այդպիսի վարկանիշ ունեն այն դեպքում, երբ դեռ չեն անցել գործի, իսկ երբ դա տեղի կունենա, ապա ԺԴԿ-ի վարկանիշն ավելի կաճի (Թուրքիայում խորհրդարան մուտք գործելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 10 տոկոսանոց ընտրական շեմը – 168.am):

Դեմիրթաշի խոսքերով՝ Թուրքիայում կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների թվում ամենաշատը գոհ մնացած ընտրողները ԺԴԿ-ի ընտրողներն են: Դեմիրթաշը հայտարարել է, որ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն աջակցում է խնդրի քաղաքական կարգավորմանը և իրենց որոշմանը:

Սրանից առաջ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի հունիսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս