Ռուբլին շարունակում է մնալ համաշխարհային արժույթ. Գարեգին Թոսունյան
Չնայած արժեզրկմանը, ռուբլին շարունակում է մնալ համաշխարհային արժույթներից մեկը, և փոխարժեքի կարգավորումից հրաժարվելը լրացուցիչ կշիռ կհաղորդի նրան։ Ինչպես գրում է Banki.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը։
«Պետք է հասկանալ, որ անգամ այսօրվա արժեզրկման պայմաններում մեր ռուբլին 90-ականների ռուբլին չէ։ Ռուսական ռուբլին այսօր համաշխարհային արժույթներից մեկն է, որը ենթակա է տատանումների՝ ինչպես բոլոր արժույթները։ Իսկ փոխարժեքի ազատ լողը որ ժամանակ անց լրացուցիչ կշիռ կհաղորդի ռուբլուն», — ասել է Թոսունյանը։
Նա կարծում է, որ փոխարժեքի կտրուկ տատանումները, որոնք տեղի են ունենում արտաքին նորությունների ֆոնին, պայմանավորված են ազգային արժույթի պատմության առանձնահատկություններով։
«Մենք արտարժույթից մեծապես կախված երկիր ենք։ Դա բացատրվում է և մեր տնտեսությամբ, և մեր կենցաղով։ Մենք բոլորս հիշում ենք այն ժամանակահատվածները, երբ ռուբլու փոխարժեքը խիստ հարաբերական էր։ Այժմ ռուբլին դարձել է նորմալ փոխարկելի արժույթ, իսկ մեր մտածելակերպը մնացել է նախկին պատկերացումների շրջանակում։ Այդ պատճառով էլ ցանկացած բացասական լուրեր անմիջապես ազդում են արժութային շուկայի վրա։ Կարծում եմ, մարդիկ աստիճանաբար կսկսեն գիտակցել, որ ռուբլին փայտից չէ։ Դա տեղի կունենա նաև հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակների միջոցով», — կարծում է Թոսունյանը։