Բաժիններ՝

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Վիկտոր Յանուկովիչի ու Նիկոլայ Ազարովի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ինտեպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նախկին իշխանությունների մի շարք այլ ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Նրա խոսքերով՝ նման որոշում է ընդունել Ինտերպոլի հատուկ հանձնաժողովը: Ավակովը մանրամասնել է, որ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել նաև Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի, երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, ֆինանսների նախկին նախարար Յու. Կոլոբովի, Ռաիսա Վասիլևնայի, Գ. Ձեկոնի նկատմամբ:

Ավակովն ընդգծել է, որ Ինտերպոլի հետ աշխատանքը շարունակվում է: Ավելի վաղ Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել Է. Սավիցկու, Ս. Կուրչենկոյի, Ս. Արբուզովի, Ա. Կլիմենկոյի, Ա. Իգնատևի, Ա. Դիննիկի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս