Բաժիններ՝

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ն, Honda-ն և Volkswagen-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն ժամին նշված ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Աշոտ Հարությունյանի վարած Hyundai elantra մակնիշի 27 ՕՍ 442 համարանիշի, Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 38-ամյա Կարեն Հովսեփյանի վարած Honda siervi մակնիշի 26 ՍՏ 941 համարանիշի և Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 43-ամյա Սուրեն Նահապետյանի վարած Volkswagen մակնիշի 13 ՕՏ 868 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Honda siervi-ի վարորդ Կ. Հովսեփյանն ու նրա ուղևորներ՝ Հոկտեմբեր գյուղի բնակիչներ, 35-ամյա Քրիստինե Հարությունյանը, 41-ամյա Արսեն Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ Volkswagen –ի վարորդ Ս. Նահապետյանը ՝ Մեծամորի բժշկական կենտրոն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս