
Մատտեո Ռենցին առաջարկել է ստեղծել եվրոպական միասնական հետախուզական ծառայություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, անդրադառանլով վերջին 3 օրերին Ֆրանսիայի աղետալի դեպքերին, առաջարկել է ստեղծել եվրոպական միասնական հետախուզական ծառայություն.
«Ինչո՞ւ չի կարելի պատկերացնել, որ Եվրոպան ունենա շատ ավելին, քան միասնական արժույթն է: Մենք պետք է ձգտենք միասնական անվտանգության ծառայությանը, հետախուզական ծառայությանն ու դիվանագիտական ցանցին:
Եվրոպան ներկայումս բախվում է այլ սպառնալիքի, քան` պատերազմը վերապրած մեր հայրերն ու պապերը: Այդ սպառնալիքին դիմագրավելու համար անհրաժեշտ է եվրոպական միասնական կառավարում»: