Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենահարուստ երեխաները

destinationluxury.com կայքը կազմել է աշխարհի 20 ամենահարուստ երեխաների ցանկը:

  1. Երգչուհի Բեյոնսեի և երգիչ Ջեյ Զիի դուստրը` Բլյու Այվի Քարտերն արդեն 1 մլրդ դոլար գումար ունի:
  2. 16 տարեկանում իր ծննդյան օրը երգիչ Փաֆ Դիդիի որդին` Ջասթին Դիոր Քոմբսը, 360 հազար դոլար արժողությամբ Maybach ավտոմեքենա նվեր ստացավ: Նա 550 մլն դոլար ունի:
  3. Երգիչ Ջասթին Բիբերի ունեցվածքը գնահատվում է 200 մլն դոլար:
  4. 21 տարեկան Ինդիա Ռոզ Ջեյսմի ունեցվածքը գնահատվում է 166 մլն դոլար:
  5. Հայտնի երգչուհի Մեյլի Սայրուսի ունեցվածքը 150 մլն դոլար է կազմում:
  6. «Հարի Փոթեր» ֆիլմաշարում կերպարներից մեկին մարմնավորող Էմմա Ուաթսոնը ինքնուրույն 60 մլն դոլար է վաստակել:
  7. 30 մլն դոլար ունի Նիք դը’Ալոիսիսը:
  8. 22-ամյա դերասան Նիք Ջոնասը հասցրել է վաստակել 18 մլն դոլար:
  9. Հայտնի դերասանուհի Սելենա Գոմեսի ունեցվածքը կազմում է 16 մլն դոլար:
  10. 16 մլն դոլար ունի Դակոտա Ֆանինգը:
  11. 21-ամյա Անգուս Թ. Ջոնսը 15 մլն դոլար ունի:
  12. Դերասանուհի Աբիգայիլ Բրեսլիի գումարը կազմում է 12 մլն դոլար:
  13. Դերասան Ուիլլ Սմիթի որդին` Ջարդեն Սմիթը, 8 մլն դոլար ունի:
  14. Մի շարք ֆիլմերում խաղացած Խլոե Գրեյս Մորեցն 8 մլն դոլար ունի:
  15. Դերասան Ուիլլ Սմիթի մյուս երեխան` Վիլոու Սմիթը, ով արդեն հայտնի երգչուհի է, 5 մլն դոլար ունի:
  16. 16-ամյա Էլ Ֆանինը, ով հասցրել է դերեր խաղալ մի քանի հայտնի ֆիլմերում, 5 մլն դոլար ունի:
  17. 16-ամյա Քոդի Սիմփսոնի ունեցվածքը գնահատվում է 4.6 մլն դոլար:
  18. 14-ամյա Ջեքի Իվանչոն, ով իր տարիքում կարողանում է երգել, ջութակ և դաշնամուր նվագել, 2.5 մլն դոլար ունի:
  19. Հայտնի երգչուհի Լորդին, ով 17 տարեկան է, 2 մլն դոլար ունի:
  20. Դերասանուհի, երգչուհի Բելա Թորնի ունեցվածքը գնահատվում է 2 մլն դոլար:

 Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս