10 հայտնիներ, ում ժամանակին մերժել են
Pics.ru կայքը կազմել է այն 10 հայտնի մարդկանց ցանկը, ում ժամանակին մերժել են:
1. Մադոննայի մասին գրված նամակներից մեկում նշված է. «Մադոննային լսելը հաճելի էր:Կոմպոզիցիաները, գործիքավորումը, նա՝ ինքը, շատ ուժեղ են: Իմ կարծիքով՝ ճիշտ ուղղություն է ընտրված: Այդ պրոյեկտում չի բավականացնում միայն բովանդակությունը: Չեմ կարծում, թե նա պատրաստ է, չնայած տեսնում եմ ուժեղ երգչուհի դառնալու նախադրյալներ: Ես նրան հիմա չեմ վերցնի, բայց կսպասեմ հետագա կերպարներին»: Մադոննան այս նամակը պահել է մոտիվացիայի համար, և, երբ նրա առաջին ալբոմն ավելի քան 10 մլն օրինակով վաճառվեց, նա ապացուցեց, որ արդեն «պատրաստ է»:
2. Disney-ի խմբագիրը որոշել էր, որ Տիմ Բերտոնի ներկայացրած առաջին գիրքն ընկերությանը եկամուտ չի բերի: Բերտոնը խմբագրի նկատողություններն ընդունեց, սկսեց սովորել ու մի քանի տարի անց այս կազմակերպությունում աշխատանքի անցավ՝ որպես անիմատորի օգնական:
3. 1965թ. Էնդի Ուորհոլն իր նկարն անվճար առաջարկեց Ժամանակակից արվեստի թանգարանին: Նրան մերժողները դժվար թե կռահեին, որ Ուորհոլի անունով թանգարան կբացվի, իսկ Ժամանակակից արվեստի թանգարանում նրա հեղինակած միանգամից 168 նկար կհայտնվի:
4. U2 խմբի ելույթն այնքան էլ դուր չեկավ RSO Records ընկերությանը: Ամիսներ անց խումբը Island Records ընկերության հետ պայմանագիր կնքեց և թողարկեց իր առաջին ալբոմը, որից շուրջ 150 մլն օրինակ վաճառվեց, իսկ խումբն էլ հետագայում 22 «Գրեմմիի» արժանացավ:
5. 1949թ. Կուրտ Վոննեգուտը երեք գրվածք ուղարկեց «The Atlantic Monthly» ամսագրին և ծաղրանքի նմանվող մերժում ստացավ: Նա այդ նամակը շրջանակի մեջ դրեց, որն այժմ գտնվում է նրա թանգարանում:
6. «New Yorker» ամսագիրը որոշեց չտպագրել Սիլվիա Պլատի պոեմը: Հետագայում խմբագրությանը տարօրինակ թվաց, որ իրենք մի օր Պուլիտցերյան մրցանակակրին առաջարկել էին դուրս թողնել իր պոեմի մի մասը:
7. Ամսագրերից մեկի խմբագիրն էլ որոշել էր չտպագրել Գերտրուդա Սթայնի վեպը: Նա նույնիսկ ծաղրել էր հեղինակին: Խմբագիրը չգիտեր, թե հետագայում որքան են հարգելու նրան նրա ուսանողները, այդ թվում՝ Էռնեստ Հեմինգուեյը:
8. Խմբագիրներից մեկի քննադատությունը Ջիմի Լիին չազատեց իր երազանքից՝ կոմիքսներ նկարել, և արդյունքում՝ նա դարձավ ամենաշատ վաճառված կոմիքսների հեղինակ:
9. 1972թ. Սթինգ Լարսոնին ուղարկված նամակում ասվում է, որ նա այնքան էլ լավը չէ, որ ժուռնալիստ դառնա: Նա այդ նամակը պահել է 32 տարի, և արդյունքում՝ դարձել հայտնի լրագրող:
10. Էդգար Ռայս Բերոուզը ևս ժամանակին մերժվել է, սակայն հետագայում 25 հայտնի գրքերի հեղինակ է դարձել: