Բաժիններ՝

Ռուսաստանը 2015 թվականի հունվարից կվերացնի ուկրաինացիների համար արտոնյալ միգրացիոն ռեժիմը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը հունվարի 1-ից ներդնում է ուկրաինացի ներգաղթյալների համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերի նոր համակարգ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին.

«Ուկրաինայի քաղաքացիները դեռ ժամանում են ներքին անձնագրերով, սակայն հունվարից կներդրվի թույլատրող փաստաթղթերի այլ համակարգ: Այժմ Ուկրաինայի քաղաքացիները պետք է աշխատանքային արտոնագրեր ստանան ֆիզիկական ու իրավաբանական անձանց մոտ:

Ռուսաստանը 2014 թվականին շատ լիբերալ վերաբերմունք է ցուցաբերել Ուկրաինայի քաղաքացիներին: Հավանաբար մենք 2015 թվականին կվերադառնանք մեր ռելսերին ու Ուկրաինայի քաղաքացիներին կդիտարկենք ընդհանուր պլանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031