Բաժիններ՝

Զուրաբ Ժվանիայի մահվան հետաքննման ժամանակ ի հայտ են եկել կարևոր մանրամասներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին հայտարարել է, որ 2005 թվականին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների վերստին հետաքննման ժամանակ ի հայտ են եկել կարևոր մանրամասներ:

Բադաշվիլին ընդգծել է, որ ներկայումս չի կարող բարձրաձայնել հայտնաբերված բազմաթիվ կարևոր մանրամասների մասին. «Հետաքննման ընթացքի մասին ամբողջովին իրազեկված են Զուրաբ Ժվանիայի ու Ռաուլ Յուսուպովի ընտանիքները: Դրանք ընդգրկվել են հետաքննման գործընթացում»:

«Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիային ու Քվեմո Քարթլիի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովին Թբիլիսիի բնակարաններից մեկում մահացած վիճակում հայտնաբերել էին 2005 թվականի փետրվարի 3-ի գիշերը: Պաշտոնական վարկածով՝ նրանց մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031