Աստղերի բոլոր ժամանակների ամենաթանկ ամուսնությունները
destinationluxury.com կայքը կազմել է աստղերի բոլոր ժամանակների ամենաթանկ ամուսնությունների ցանկը:
1. Ռիչարդ Չարլզի և Դիանա Սփենսերի ամուսնական արարողությունը տեղի ունեցավ 1981թ.: Ընդունելությունը տեղի էր ունենում Բուքինգհեմյան պալատում. արարողության համար 27 տորթ էր պատրաստվել, ինչը տևել էր 14 շաբաթ: Հարսանեական արարողության վրա ծախսվել է 110 մլն դոլար:
2. Երբ ամուսնանում են միլիարդատեր Լակշմի Միթալի դուստրը և Շոտլանդիայի ներդրումների սեփականատերը, չի կարելի շքեղ ու թանկարժեք հարսանեկան արարողության չսպասել: Նրանք արարողության հյուրերին ապահովել էին ինքնաթիռի տոմսերով, ինչպես նաև Փարիզի լավագույն հյուրանոցներում ապրելու հնարավորությամբ: Արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաև Քայլի Մինոուգը: Արարողության վրա ծախսվել է 66 մլն դոլար:
3. Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացան 2011թ.: Արարողությանը հրավիրված էր ավելի քան 1900 մարդ: Ընդ որում, արարողությանն ակտիվորեն մասնակցել են Ուիլյամն ու Քեյթը: Արարողության ծախսերը կազմել են 34 մլն դոլար:
4. Ֆուբոլիստ Ուեյն Ռունին և Քոլին Մըքլուգլին ամուսնացել են 2008թ.: Արարողությունը տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված վիլլայում, իսկ այն նշել են Իտալիայի քաղաքներից մեկում: Հարսանեկան ծախսերը կազմել են 8 մլն դոլար:
5. 2010թ. ամուսնացան Չելսի Քլինթոնն ու Մարկ Մևինսկին: Հարսնացուի զգեստը կարել էր հայտնի դիզայներ Վերա Վոնգը: Հարսանեկան ծախսերը կազմել են 5 մլն դոլար:
6. Լայզա Մինելին և Դեյվիդ Գեստը հարսանեկան արարողության ընթացքում միայն տորթերի և ծաղիկների վրա 800.000 դոլար են ծախսել: Հարսանեկան արարողության վրա ծախսվել է 4.2 մլն դոլար:
7. Էլիզաբեթ Թեյլորի ու Լարի Ֆորթէնեսկիի հարսանեկան արարողությունը բացառիկ էր. այն տեղի ունեցավ 1991թ.: Հյուրերի ցանկում էին Էդի Մերֆին, Լայզա Մինելին, Նենսը Ռեյգանը և այլք: Արարողության վրա ծախսվել է 4 մլն դոլար:
8. Փոլ Մաքքարթնիի և Հեդեր Միլսի հասանեկան արարողության ընթացքում միայն 150.000 դոլար է ծախսվել հրավառության վրա: Հյուրերի ցանկում էին Էրիկ Կլեպտոնը, Էլթըն Ջոնը, Ռինգո Սթարը, Տվիգին և այլք: Արարողության ծախսերը կազմել են 3 մլն դոլար:
9. Էլիզաբեթ Հրլին և Արուն Նայարն ամուսնացել են 2007թ.: Նրանք արարողության վրա ծախսել են 2.5 մլն դոլար:
10. Երգչուհի Քրիստինա Ագիլերայի և Ջորդան Բրաթմանի հարսանեկան արարողությունը 2005թ. է տեղի ունեցել: Դրա վրա ծախսվել է 2 մլն դոլար:
Թարգմանությունը՝ 168.am-ի