
2015 թվականին աճելու է փախստականների թիվն աշխարհում. ՄԱԿ

Epd գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեսը կանխատեսել է, որ 2015 թվականին գրանցվելու է փախստականների թվաքանակի աճ:
Նրա խոսքերով` ներկայումս աշխարհում փախստականների թիվը կազմում է ավելի քան 51 միլիոն փախստական, ինչն ամենամեծ ցուցանիշն է` սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից:
Հանձնակատարը կանխատեսել է, որ 2015 թվականին աճելու է փախստականների թիվը, ինչին կնպաստեն առկա պատերազմների շարունակվելը և առաջին հերթին Սիրիայում ու Սուդանում:
Նա ընդգծել է որ վերջին շրջանում գրեթե ամեն տարի առաջանում են նորանոր հակամարտություններ. «Եկեք մտածենք Ուկրաինայի ու ԿԱՀ-ի մասին, քչերն էին կանխատեսել դրանք»:
Հանձնակատարը քննադատել է միջազգային հանրությանը` նոր հակամարտությունները կանխել չկարողանալու, ինչպես նաև արդեն իսկ ընթացող պատերազմները կասեցնել չկարողանալու համար` ներկայիս իրավիճակը որակելով որպես քաոսային: