Բաժիններ՝

ԵՏՄ-ը բաց է մյուս երկրների անդամակցության համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՏՄ-ը բաց է մյուս երկրների անդամակցության համար: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի` 2014 թվականի արտաքին քաղաքական արդյունքների ամփոփիչ հայտարարությունում: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ 2014 թվականին եվրասիական ինտեգրման նախագիծը ձեռք է բերել հատուկ դինամիկա.

«Մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումն ու 2015 թվականի հունվարի 1-ից նրա գործարկումը ամուր հիմք են դնում` միջազգային լիարժեք կազմակերպության ստեղծման համար, որն ունի անհրաժեշտ իրավասուբյեկտություն»:

ՌԴ ԱԳՆ-ը հիշեցրել է, որ հաջորդ տարվա հունվարի 2-ից ԵՏՄ-ի լիարժեք անդամ է դառնալու Հայաստանը, իսկ դեկտեմբերի 23-ին ստորագրվել է միավորմանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը.

«Կազմակերպությունը բաց է այլ երկրների միանալու համար: Մոտ 40 երկիր ու միավորում հետաքրքրված են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրելում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս