
Տնտեսական ակտիվությունը՝ 3.8%

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ ոլորտների՝ տարվա կտրվածքով ամենազգալի աճը գրանցել է ծառայությունների ոլորտը՝ 7.1%-ով։ Արտադրանքի ծավալը կազմել է 987.4 միլիարդ դրամ։
6.5%-անոց աճ է գրանցել գյուղատնտեսության ոլորտը. գյուղոլորտի արտադրանքի ծավալը տարվա առաջին 11 ամիսներին կազմել է 920.7 միլիարդ դրամ։
Արդյունաբերության ոլորտն աճել է 2.6%-ով, արտադրանքի ծավալը՝ 1 տրիլիոն 160.4 միլիարդ դրամ։
Ներքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 4.2%-ով և կազմել 2 տրիլիոն 42 միլիարդ դրամ։
Տարին անկումով փակել է միայն շինարարության ոլորտը։ 2014թ. հունվար-նոյեմբերին շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.4%-ով և կազմել 344.4 միլիարդ դրամ։