Բաժիններ՝

ԵՏՄ-ին անդամակցելը նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար. Աթամբաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելու մասին համաձայնագրի ստորագրման շեմին վստահություն է հայտնել, որ Ղրղզստանին ու ԵՏՄ-ի երկրներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև՝ ընդհանուր ապագան.

«ԵՏՄ-ի երկրները պարզապես մեր տնտեսական գործընկերները չեն, նրանք առաջին հերթին ոգով մեզ մոտ կանգնած հարևաններ են: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և վստահ եմ՝ ընդհանուր ապագա: Առանց տնտեսական ընդհանուր տիրույթի, հանրապետությանը չի լինի հեշտ, քանի որ անկարելի է վաստակել միայն վերաարտահանումից:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն միավորվելով կարելի է հասնել բեկման: Դա օբյեկտիվ իրականություն է: Այդ միավորմանն անդամակցելը նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար:

Ղրղզստանին անհրաժեշտ է իր ապրանքների, իր աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն: Անհրաժեշտ է, որ ազատորեն հանրապետությունում հայտնվեն ֆինանսական ռեսուրսները»:

Դեկտեմբերի 23-ին Ղրղզստանի ղեկավարությունը պատրաստվում է ստորագրել ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Պլանավորվում է նաև ստորագրել Մաքսային միության մեջ մտնելու մասին պայմանագիր:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ղրղզստանի կառավարությունը հետաձգել է ԵՏՄ-ին միանալու մասին նախագծի դիտարկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031