Բաժիններ՝

«Արմնյուզը» չի փակվելու

Որոշ ԶԼՄ-ներով լուրեր էին տարածվել, թե  փակվելու է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Նշվում էր, թե «Արմնյուզի» լրատվական թիմը տեղափոխվելու է «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվական ծրագիր: Ավելին, լուրեր  սկսեցին շրջանառվել, թե ՀՀԿ-ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու, և այն կազմավորվելու  է հենց «Արմնյուզի» հիմքի վրա: «ՊանԱրմենիան  Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում տարածվող այդ լուրերի մասին գրառում է կատարել.

«Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը»  որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրաստվում տալ։ «Արմենիա TV»-ն, ԱՏՎ-ն  և «Արմնյուզը» պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։ Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ»:

 

 

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031