
Ղազախստանի մեջլիսը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացումը

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի խորհրդարանի մեջլիսը (ստորին պալատ) այսօրվա լիագումար նիստում հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը:
Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլադ Դոսաևը հիշեցրել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների կողմից Մինսկում ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին:
Դոսաևը հայտարարել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալն ունի վիթխարի դեր, քանի որ իրենք համագործակցում են Հայաստանի հետ, և այդ համագործակցությունը նպաստում է երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Ներկայումս Հայաստանի ու Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 7 միլիոն դոլար: