Բաժիններ՝

Ուկրաինայի ճգնաժամն անհրաժեշտ է լուծել քաղաքական միջոցներով. Պուտին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամն անհրաժեշտ է լուծել քաղաքական միջոցներով.

«Մենք կարծում ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի հնարավորինս արագ, և որ այն պետք է լուծվի քաղաքական միջոցներով և ոչ թե ճնշման օգնությամբ՝ անկախ նրանից, թե ինչպիսի ճնշում է դա՝ տնտեսական շրջափակում, թե զինված ուժերի կիրառում»:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել Ուկրաինայի հարավ-արևելքին օգնելը: Պուտինը դեկտեմբերի 17-ին Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև ռազմագերիների փոխանակման չեղարկման համար մեղադրել է Կիևին: Նա ընդգծել է, որ ռազմագերիների փոխանակման հարցում չպետք է լինեն նախապայմաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031