Բաժիններ՝

ՇՀԿ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Չինաստանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՇՀԿ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2015 թվականին, Չինաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը:

Մասիմովն Աստանայում անցկացված ՇՀԿ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում առաջարկել է ՇՀԿ-ի շրջանակներում հաշիվները վարել ազգային արժույթներով: Նա ընդգծել է, որ դա համարում է իրատեսական՝ հավելելով, որ այսօր կարևոր է արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները՝ առավելագույն կերպով նվազեցնելու համար գլոբալ ֆինանսա-տնտեսական ցնցումների հետևանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031