Բաժիններ՝

Դժբախտաբար վերջին տարիներին մենք գերագնահատել ենք ԵՄ-ի անկախությունը. Լավրով

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կան շատ լուրջ պատճառներ՝ կարծելու համար, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների օգնությամբ փորձում է ապակայունացում առաջացնել Ռուսաստանում ու իրականացնել իշխանափոխություն.

«Ես ունեմ շատ լուրջ պատճառներ, որ դա հենց այդպես է: Մի շարք քաղաքական գործիչներ անգամ չեն թաքցնում դա»: Անդրադառնալով ընդհանրապես հակառուսական պատժամիջոցների շուրջ տիրող իրավիճակին՝ Լավրովը խոստովանել է, որ դրանք վնաս են հասցնում և որ իրենք հաճույք չեն ստանում դրանից. «Սակայն դա մեր խնդիրը չէ, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու մյուս երկրների խնդիրն է»:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը ոչ միայն կհաղթահարի Արևմուտքի պատժամիջոցները, այլև դրանցից հետո կդառնա ավելի ուժեղ. «Ինչպես հրապարակավ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, այդ ԱՄՆ-ն է Եվրոպային հրամայել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Դժբախտաբար վերջին տարիների ընթացքում մենք գերագնահատել ենք ԵՄ-ի և անգամ առանձին խոշոր եվրոպական երկրների անկախությունը: Դա աշխարհաքաղաքականություն է: Իր պատմության մեջ Ռուսաստանը հայտնվել է շատ ավելի բարդ իրավիճակներում, սակայն ամեն անգամ մենք դրանցից դուրս ենք եկել ավելի ուժեղացված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031