Բաժիններ՝

Պուտինն Ուկրաինայի հարցը քննարկել է Մերկելի, Օլանդի ու Պորոշենկոյի հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հարցը:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցների ժամանակ կողմերն ընդգծել են Դոնբասում կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է շփման խմբի նիստ շուտափույթ գումարելու կարևորությունը՝ կյանքի կոչելու համար Մինսկյան պայմանավորվածություններն ու երկխոսություն հաստատելու համար Կիևի ու հարավ-արևելքի միջև: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հեռախոսազրույցները «նորմանդական ձևաչափով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031