«Դավայ, դավայ, բոլորդ դավայ»՝ լրագրողներին ասել է Առաքել Մովսիսյանը՝ չմեկնաբանելով իր վարորդի ձերբակալությունը

ԱԺ-ում այսօր լրագրողները պատգամավոր Առաքել Մովսիսյանին խնդրեցին մեկնաբանել իր վարորդի՝ Արշակ Սվազյանի ձերբակալությունը, ով կասկածվում է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին վրա հարձակում գործելու մեջ: Սակայն նա հրաժարվեց՝ ասելով, թե արդեն «Սլաքում» ասել է «ինչ որ պետք է»: «Դավայ, դավայ, բոլորդ դավայ»,- լրագրողներին ասել է Առաքել Մովսիսյանը:

slaq.am-ում, սակայն, Առաքել Մովսիսյանն ասել է, թե ինքը երբևէ Արշակ Սվազյան անուն ազգանունով վարորդ չի ունեցել: Ավելին՝ նա դատապարտել է Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունը՝ նշելով, որ ինքը արցախյան պատերազմի մասնակցի է և շրջապատված է ազատամարտին մասնակցած մարդկանցով. «Էտ ազատամարտիկների ձեռագիրը չի, թաքուն, որ խփեն ու փախնեն: Իրենք իրենց ասելիքն ասում են բարձրաձայն, առան որևէ մեկի թիկունքում թաքնվելու»,- ասել է նա՝ հավելելով, որ ցավ է ապրում, որ առանց ճշտելու իր անունը հոլովում են և վստահ է, որ ինչպես ոստիկանությունն արագ հայտնաբերեց ու ձեռբարակալեց կասկածյալին այնպես էլ արագ կբացահայտի , թե ով՝ ով է:

Հիշեցնենք, որ Ա. Սվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031